Սահմանադրական դատարանում մթնոլորտը լարված է

Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու նախագահի ընտրություն, որի նախապատրաստական աշխատանքները բավականին բուռն են ընթանում:

Բանն այն է, որ Վահե Գրիգորյանը որևէ կերպ չի կարողանում հաշտվել նոր դատավորների ընտրության հետ, իսկ Խունդկարյանի՝ նախագահ ընտրվելը թերևս ամենաանցանկալի սցենարն է նրա և իր թիմի համար:

Եվ հենց այդ սցենարի դեմ է  ուղղված նրա կողմից  Արման Դիլանյանի թեկնածության առաջ մղումը՝ ՍԴ նախագահի պաշտոնի համար և Խունդկարյանի դեմ աշխատելը:

Չէ՞ որ Դիլանյանը  կուրորեն հետևում է Վահե Գրիգորյանի հրահանգներին, ուստի, նրա դեպքում  ՍԴ փաստացի ղեկավարումը կստանձնի հենց Վահեն և այդ դեպքում նա և  յուր խմբակը, ի թիվս այլնի,  հնարավորություն կստանան իրականացնել իրենց խոստումն առ այն, որ  նոր դատավորների նկատմամբ քննադատությունը ամենամեղմ բանն է լինելու առաջիկայում սպասվելիքի համեմատ:

Թեև Վահե Գրիգորյանին կարելի է հասկանալ: Նա իր ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ տարիներ շարունակ փոքր-ինչ կուտակած հեղինակությունը վատնելու է, ձրիակերի համբավ է ձեռք բերելու,  բարոյազրկվելու է, մեկ տարուց ավելի աննկարագրելի էներգիա է ծախսելու Խունդկարյանին ՍԴ նախագահ կարգելու համար: Ի վերջո, նրա համար Հրայր Թովմասյանի և Երվանդ Խունդկարյանի միջև որևէ տարբերություն չկա, եթե ինքը չի լինելու ՍԴ՝ առնվազն de facto նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս