«Սերժի ժամանակ մի քիչ խստություն կար, մարդիկ ընդունում էին, հիմա լրիվ բարդակ է․․․ ամեն մարդ իր համար փող է ուզում, ասում է՝ փողը տուր՝ հերթդ առաջ գցեմ». Խաղողագործ
Արարատի մարզի Ոստան համայնքի մի շարք խաղողագործներ երեկվանից խաղողով բեռնված մեքենաներով սպասում են խաղող մթերող ընկերության մոտ, որպեսզի բերքը հանձնեն, սակայն ընկերությունը որևէ կերպ չի արձագանքում։
Խաղողագործ, «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործարանն արհեստական հերթեր է ստեղծում, այն դարձրել են քմահաճույքների գործարան։
«Գործարանը հետևից «վառոտ» ունի, այնտեղով են աշխատում։ Մեքենայից փող են ուզում՝ 15 հազար դրամ, մեքենան հետևի «վառոտով» «լևի» տանում-դատարկում են։ Դե հիմա մարդիկ այդ խաղողի մեջ ի՞նչ գումար են աշխատում, որ մի հատ էլ 15 հազար դրամ տան «լևիով» մտնելու համար։ Իրենք հիմա Վերին Արտաշատում գիլա են հավաքում, գիլա հավաքողներն էլ գալիս, առանց «օչերեդի» մտնում են, մարդիկ 130 դրամով գիլա են ընդունում, իսկ մաքուր խաղողը 130 դրամով չեն ընդունում»,- ասաց խաղողագործը։
Խաղողագործներից մեկն էլ ասաց, որ այսօր իրենց խնդիրն անհատական չէ, կոչ անելով լուծել խնդիրը, քանի որ ժողովուրդը մեղք է, այսօր դաշտերից բերքի 10 տոկոսը դեռ չի հավաքել։
Նրանք հայտնեցին, որ, եթե խաղողը չմթերեն, բեռնված մեքենաներով կփակեն Երևան-Արարատ ճանապարհը և ստիպելու են, որպեսզի Կառավարությունը գնա իրենց հետ հանդիպման, կփակեն նաև գործարանի ճանապարհը։
«Խաբեբաներ են, ասում են՝ սա մեր «գռուզն» է, Սամվել Ալեքսանյանի «գռուզն» է, հասկացանք, Սամվել Ալեքսանյանի խաղողը գիլա՞ է, մենք սաղին ճանաչում ենք, չէ՞։ Կառավարությունից որևէ արձագանք չկա, պարոն Փաշինյանը նստել է իր մոտ, իրա «մանկլավիկներն» էլ խաբում ասում են, թե լրիվ նորմալ է, է հա, Սերժի ժամանակ էլ էր նույնը, բայց Սերժի ժամանակ մի քիչ խստություն կար, մարդիկ ընդունում էին, հիմա լրիվ բարդակ է։ Բարդակ են այստեղ սարքել, ամեն մարդ իր համար փող է ուզում, ասում է՝ փողը տուր՝ հերթդ առաջ գցեմ։ Սա Նիկոլը պետք է տեսնի, նստել է այնտեղ, չի ուզում տեսնի։ Էն թվերին, որ Նիկոլը դեպուտատ էր, իմ մեքենայով ոռոգման ջրի հետ կապված խնդիրները ցույց եմ տվել, բացատրել եմ՝ ինչ է կատարվել, հիմա ինքը նստել է իր տեղը, չի ուզում էս ամենը տեսնի։ Կարո՞ղ է՝ Նիկոլն է հեղափոխություն արել, մենք ենք, չէ՞, հեղափոխություն արել, էդ տռասաները մենք էինք փակում, մենք էինք ծեծ ուտում, մեր մեքենաներն են ջարդել։ Իր համար արեցինք, նստեց վարչապետ, հիմա էլ ասում է՝ լրիվ նորմալ է, «ցենտր» է, իր համար «ցենտր» է, բա այս ժողովրդի՞։ Մարզպետը հիմա պետք է այստեղ կանգնած լիներ, Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա մարզպետն իր համար «կայֆավատ» է լինում»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում