«Բարսան» և «Ատլետիկոն» համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը։
Երեկ Վերաքննիչ վարչական դատարանում սկսվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի գործով քննությունը:
Եթե երկու պետությունների ղեկավար կազմեր հանդիպում են ու հետո իրարից տարբերվող մամլո հաղորդագրություններ են տարածում, որոնք անմիջապես վերաբերում են մեր երկրի կենսական շահերին, դուք ունեք մի քանի տարբերակ:
«Պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մի խումբ, որոնք ներկայանում են սարի պահապաններ, երկու տարի շարունակ ընդեղ ինչ-որ գործողություններ են իրականացնում ու չեն ֆինանսավորվում, ո՞նց են պահում իրենց ընտանիքը: Ենթադրում եմ ու տրամաբանում եմ, շատ մոտ է իրականությանը»,- ասաց Առուստամյանը:
Խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակի փամփուշտներ։
Եթե փորձենք մի քանի բառով ներկայացնել ՀՀ օրվա իշխանության բնորոշումը, ապա դա կունենա մոտավորապես հետևյալ տեսքը․ մեծամտություն, ինքնահավանություն, իրենց քննադատողներին պիտակավորում, հակառակորդներին ծախված լինելու մեջ մեղադրանք, նրանց տոտալ նսեմացում․ ահա այն որակները, որոնցով աչքի է ընկնում փաշինյանական խունտան։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում:
22.09.2020թ. Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
Նոր-Նորք վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հանդիպումն է ունեցել ԲՀԿ տարածքային կազմակերպությունների հետ:
Զանգվածային վիճաբանության ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, տեսնելով մոտեցող մի մեքենա, քարով կոտրել է դիմապակին: Նրա օրինակին հետևել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցներ, նաև քաշել-պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները:
Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել՝ ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով։ Հաստատվել է նաև դրա անհատական կազմը, ըստ որի՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վահագնի գյուղի մի բնակիչ տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը:
ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը:
Սեպտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովն ընդունել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակությանը, որը Ռուսաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։
Էյֆելյան աշտարակի այցելուները եւ աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որն սպառնացել է պայթեցնել կոթողը:
Ողջ այս ցանկից, սակայն, ինտրիգը պտտվում է սոսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անձի շուրջ, և գրեթե բոլորը համոզված են, որ նա է Հանրային հեռուստաընկերության հաջորդ գործադիր տնօրենը՝ Հ1-ը երկար տարիներ ղեկավարած Մարգարիտա Գրիգորյանից հետո:
5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները սեպտեմբերի 22-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ սխալ է աշակերտներին, ուսանողներին իրարից հեռու նստեցնելը, դիմակներ կրելը: Ասում է՝ դիմակով մարդուն տեսնելիս՝ ինքն ուզում է հասկանալ՝ նա գեղեցի՞կ է, թե՞ տգեղ, բայց չի տեսնում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Երևան:
«Մեզ սպասվում է և սկսվել է բավականին ակտիվ քաղաքական աշուն, որի գագաթներից, պիկերից մեկը, ես կարծում եմ, որ կլինի հոկտեբերի 8-ի հանրահավաքը: Սա կարևոր միջոցառում է, քանի որ այսօր ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը ցույց տալն է, որ կա այլընտրանք: Կարող է հասարակության մի մասը, մեծ մասը, փոքր մասը դժգոհ լինել օրվա իշխանությունից, բայց եթե չկա ռեալ այլընտրանք ընդդիմադիր դաշտում, ապա դա զուտ քաղաքական պրոցես է լինելու, հոդվածներից ու դժգոհություններից այն կողմ չի անցնելու: Հասարակությունը պետք է փորձի հասկանալ, թե ո՞ւմ վրա է հույսը դնելու»,- ասաց Հակոբյանը:
Դանակահարություն Բյուրեղավանում․ հանցագործությունը բացահայտվել է։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին փոխանցել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը:
«Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը ֆուտբոլային ակումբում։
Արարատի մարզի Ոստան համայնքի մի շարք խաղողագործներ երեկվանից խաղողով բեռնված մեքենաներով սպասում են, որ խաղող մթերող ընկերությունը կընդունի իրենց բերքը։ Ընկերությունից մինչև այս պահը դեռ չեն արձագանքել, ինչի համար խաղողագործները մեղադրում են ոչ միայն ընկերությանը, այլև Կառավարությանը, որը չի հետաքրքրվում գյուղացու վիճակով։
Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան։
ՍԴ-ն նախագահ է ընտրում. ՈՒՂԻՂ։