Բաժիններ՝

Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի 12-ին մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորպես՝ շինանյութի առևտրի կետերում, բենզին ու գազի լցակայաններում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա չեն եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:

Տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31