Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակումների թվի կտրուկ աճ են արձանագրել
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 273-ով՝ կազմելով 37 079: Դա 24 ժամում ամենաբարձր աճն է ապրիլի 19-ից ի վեր, օգոստոսի 12-ին հայտնել է Առողջապահության դաշնային վարչությունը,: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ վերջին յոթ օրում արձանագրվել է 1123 վարակված: Համավարակի սկզբից ի վեր Շվեյցարիայում մահացել է 1713 մարդ: Մեկ օր առաջ արձանագրվել է վարակման 187 նոր դեպք:
Երկրում հիվանդացության մակարդակն այժմ կազմում է 434 դեպք 100 հազար բնակչի հաշվով, իսկ մահացությանը՝ 20 դեպք 100 հազարի հաշվով: Համավարակի ամբողջ ընթացքում հոսպիտալացվել է 4404 մարդ, այդ թվում 12-ը վերջին 24 ժամում: Մարտ ամսին եւ ապրիլի սկզբին բժիշկները Շվեյցարիայում օրական հայտնաբերում էին ավելի քան հազար վարակված: Այնուհետեւ սկսվել է հիվանդացության անկումը (արձանագրվել է օրական վարակման շուրջ 20 դեպք), բայց հունիսի վերջից վարակի տարածման տեմպերը կրկին մեծացել են:
Հիվանդության դեպքերի ավելի բարձր, քան վրեջին օրը, աճ վերջին անգամ նշվել է ապրիլի 19-ին, երբ մեկ օրում վարակվել էր 326 մարդ: Փորձագետները հիվանդացության աճի պատճառ են համարում իանքնամեկուսացման միջոցների մեղմացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: