Պաշտպանության նախարարությունն անհետաձգելի է համարել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որը վերաբերում է հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատմանը։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել 35–ամյա Արտեմ Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Օգոստոսի 29-ին, ժամը 14։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Մարտի 1-ի զոհերի հիշատակի շնորհիվ փող ստացած մարդկանց արձանի էսքիզը մենք պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում «$»՝ դոլարի նշան, որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի կողմից օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած 10300 դոլարը:
«Զինագործներն» իրավունք ստացան մասնակցելու այս խաղարկությանը՝ որպես Անգլիայի գավաթի հաղթող: Միկել Արտետայի թիմի համար մրցաշրջանը երկիմաստ ստացվեց: Թիմը վատ խաղաց մրցակիցների դաշտերում, և միայն տնային ասպարեզում քիչ թե շատ վստահելի խաղը թույլ տվեց լոնդոնյան ակումբին 2019/20 Անգլիայի առաջնության եզրափակիչ աղյուսակում զբաղեցնել ութերորդ հորիզոնականը:
Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավաբանական հանրույթի քննարկման տիրույթում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումն է՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միացմամբ Գերագույն դատարան ստեղծելու և ընդհանուր իրավասության դատարաններին իրենց վարույթում քննվող գործերի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություն տալու վերաբերյալ:
Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից:
e-draft տեղեկատվական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Այդ միավորման մասին լսում եմ 1990 թվականի աշնանից, երբ մայիսին տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Այդ ժամանակվա աշնանից լսում եմ, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Սակայն 30 տարվա ընթացքում ընդդիմությունը չի միավորվում, բացառությամբ որոշ դեպքերի, երբ նախընտրական կամպանիաներ են եղել, և ընդդիմության որոշ ուժեր միավորվել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե արտախորհրդարանական ընդդիմությունն առաջիկայում կմիավորվի, և կփորձեն միասնական պայքարել երկրում տիրող իրավիճակի դեմ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնվում է Բարսելոնայում:
Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին:
Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
«Ես ունեմ շատ լուրջ և չփարատված մտահոգություններ հնարավոր այս միավորման հետ կապված»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԲԴԽ գիտնական-անդամ Վիգեն Քոչարյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է այս ամառ փոխել ակումբը:
Գործադիրն օգոստոսի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով ընդունել է որոշում և հաստատել «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, Հանրային խորհուրդը, որը գործող օրենքով Կառավարությանը կից խորհրդակցական մարմին էր և իր գործունեությունն ապահովում էր գրասենյակի կարգավիճակ չունեցող քարտուղարության միջոցով, փոփոխություններով այդ մարմինը պետք է դառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության խնդրին «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցն ավելի ճիշտ կլիներ նախ դրվեր հանրային քննարկման, հետո նոր հանձնաժողովում իրականացվեր այդ հարցի շուրջ քվեարկություն:
Արարատի մարզի Դարակերտ գյուղում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 300 քմ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:
Շիրակի մարզում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք:
Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը:
Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի
«Ըստ էության ես դեմ եմ քվեարկել ոչ թե այս կամ այն մոդելին, այլ դեմ եմ քվեարկել այն հայեցակարգային հիմնադրույթներին, որոնք մենք, որպես այդպիսին, փորձ ենք կատարելու կամ փորձ ենք կատարում ՀՀ-ում իրականացնել»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը: