Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։
2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը կշարունակի մնալ թիմում՝ անկախ խզված պայմանագրից:
«Ցավոք սրտի՝ վատ ավանդույթները մեզանում 2 տարի ձևավորվում են, հասարակությանը մերոնց-ձերոնց բաժանելու, սևերի ու սպիտակների, քայլածների ու չքայլածների բաժանելու վատ միտումը, ցավոք սրտի, դեռ շարունակվում է, սա արվում է միտումնավոր»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։
Համավարակը նոր օրակարգ թելադրեց նաև ուսումնական գործընթացում՝ նոր պայմաններ, նոր դասացուցակ, նոր շփման կանոններ: Այսպիսով՝ դպրոցներում սովորաբար սեպտեմբերի 1-ին մեկնարկող ուսումնական տարին այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, միայն առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն, ստեղծագործական եռանդ և ավյուն:
«Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ». Նիկոլ Փաշինյան։
Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Օգոստոսի 30-ին, ժամը 18։45-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։
Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։
«Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում:
Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:
Մեկ մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Սա խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ 2-րդ հանդիպումն էր, առաջինը Կոտայքի մարզի բնակիչների հետ էր:
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստ: Օրակարգն ավագանու անդամներին արդեն հայտնի է: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ օրակարգում է նաև փոխքաղաքապետի հարցը: Հիշեցնենք՝ հուլիսին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և տեղափոխվել այլ աշխատանքի՝ մասնավոր հատվածում: