Բաժիններ՝

Աշխարհի 25 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները այս պահին․ մաս 2

Համաշխարհային ֆուտբոլում սկսվել է մեծ սերնդափոխություն և հորիզոնում արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Մեսսիին և Ռոնալդուին։

Լավագույն 15 ֆուտբոլիստներին կարող եք ծանոթանալ ստորև՝

16․ Դայո Ուպամեկանո

  • Երկիր ՝ Ֆրանսիա
  • Ակումբ՝ «ՌԲ Լայպցիգ»
  • Դիրքը՝ կենտրոնական պաշտպան
  • Տարիքը՝ 21 տարեկան

2015-ի ամռանը Ուպամեկանոն Ֆրանսիայի Մ 17 հավաքականի հետ նվաճեց Եվրոն, իսկ մեկ ամիս անց տեղափոխվեց «Ռեդ Բուլ Զալցբուրգ»:

Երեք տարի շարունակ Ուպամեկանոն «Լայպցիգի» հիմնական կենտրոնական պաշտպանն է, բայց այս մրցաշրջանը հատկապես հաջող է: Նա, անկասկած, Բունդեսլիգայի լավագույն կենտրոնական պաշտպանն է այս մրցաշրջանում, ինչպես նշում են մասնագետներն ու երկրպագուները, և պաշտպանի թույլ կողմերը կարծես ընդհանրապես գոյություն չունեն. բարձր արագություն, գերազանց փոխանցում և գնդակի կասեցում և այլն։

17․ Ռոդրիգո Գոես

  • Երկիր՝ Բրազիլիա
  • Ակումբ՝ Մադրիդի «Ռեալ»
  • Դիրքը՝ աջ կիսապաշտպան
  • Տարիքը ՝ 19 տարեկան

17 տարեկանում նա արդեն «Սաթոսի» հիմնական խաղացող էր, իսկ Բրազիլիայի Ա Սերիայի հանդիպումներից մեկում նա 9 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Մադրիդի «Ռեալը» նախապես համաձայնեցրեց «Սանթոսի» հետ տրանսֆերը՝ մեկ տարի թողնելով նրան Բրազիլիայում։ Ռոդրիգոն բավականին արագ միացավ Մադրիդի «Ռեալին». նա դաշտ դուրս գալուց մեկ րոպե անց իր նորամուտի գոլը խփեց Լա Լիգայում, իսկ շուտով հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայում, բայց հիմնական նվաճումները, իհարկե, դեռ առջևում են:

18․ Մեյսոն Մաունտ

  • Երկիր՝ Անգլիա
  • Ակումբ՝ «Չելսի»
  • Դիրք՝ հարձակվողական կիսապաշտպան
  • Տարիքը՝ 21 տարեկան

«Չելսիի» համակարգում Մաունտը վաղ տարիքից է։ Նա ճանաչվել է Ակադեմիայի տարվա լավագույն խաղացող, «կապույտների» հետ դարձել է պատանեկան Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Անգլիայի ազգային հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչև 19 տարեկան պատանիների շրջանում և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող: Նույն ամռանը նա մեկնեց առաջին վարձակալության «Վիտես»: Նիդեռլանդներում անցկացրած մրցաշրջանի ընթացքում գրանցեց 13 + 10 արդյունք և շահեց մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը։

Մեկ այլ վարձակալությունից հետո 2019 թվականիի ամռանը Մաունթը վերադարձավ «Չելսի», և դարձավ նոր թիմի հիմքերից մեկը։

19․ Էդուարդո Կամավինգա

  • Երկիր՝ Ֆրանսիա
  • Ակումբ՝ «Ռեն»
  • Դիրքը՝ կենտրոնական կիսապաշտպան
  • Տարիքը՝ 17 տարեկան

Կամավինգան գրավեց «Ռենի» ուշադրությունը 11 տարեկան հասակում և 2013 թվականին հայտնվեց Ֆրանսիայի լավագույն ակադեմիաներից մեկում։ 16 տարեկանում նա ստորագրեց պայմանագիր և դարձավ ակումբի ամենաերիտասարդ պրոֆեսինոալ ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում Էդուարդոն բացահայտումներից մեկն էր․ նա ընգրկվեց L’Equipe-ի խորհրդանշական թիմ, ստացավ «Տարվա հայտնություն» մրցանակը France Football- ից, ինչպես նաև իր նորամուտը նշեց Մ -21 հավաքականում։

20․ Ֆերան Տորես

  • Երկիր՝ Իսպանիա
  • Ակումբ՝ «Վալենսիա»
  • Դիրք ՝ աջ կիսապաշտպան
  • Տարիքը՝ 20 տարեկան

Տորեսը Եվրոպայում արդեն համարվում է աճող գլխավոր աստղերից մեկը: Եվրո-2017-ում Տորեսը մասնակցում էր Իսպանիայի Մ 17-ի հաղթարշավին, ինչպես նաև հաղթեց Եվրո-2019-ը, որտեղ եզրափակչում խփեց 2 գոլ:

«Վալենսիայի» երիտասարդական թիմում Տորեսը 6 տարեկանից է, և 17 տարեկան հասակում նա դաշտում հայտնվեց «Ատլետիկի» դեմ ՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին խաղացողը, որը մեկնարկել է Լա Լիգայում, հետագայում նա դարձավ ամենաերիտասարդ գոլահարը Չեմպիոնների լիգայում ՝ «Վալենսիայի» պատմության մեջ:

Նախորդ մրցաշրջանում Մարսելինոն շատ էր օգտագործում Ֆերանին, բայց 2019-ի սեպտեմբերին մարզիչը հեռացվեց աշխատանքից, իսկ Տորեսը խաղում էր էլ ավելի պայծառ ու համարձակ: Հիմնական որակները դաշտը հրաշալի տեսնելն ու դրիբլինգն են․ Իսպանիայում նրան արդեն համեմատում են Դավիդ Սիլվայի հետ: Մեկ տարի անց Ֆերանի պայմանագիրն ավարտվում է, շատ բարձրակարգ ակումբներ պատրաստ են իսպանացու հետ պայմանագիր կնքել․ փոխհատուցմանը գումարը 100 միլիոն եվրո է, բայց «Վալենսիան» պատրաստ է գինը 2 անգամ կրճատել:

21․ Նիկոլո Ձանիոլո

  • Երկիր՝ Իտալիա
  • Ակումբ՝ «Ռոմա»
  • Դիրք՝ հարձակվող կիսապաշտպան
  • Տարիքը՝ 20 տարեկան

«Ռոմային» միանալուց առաջ Ձանիոլոն փոխեց 4 ակումբ. նա սկսեց «Ջենովայում», ապա տեղափոխվեց «Ֆիորենտինա», 5 տարի անց նրանք հրաժարվեցին նրանից, և նա տեղափոխվեց «Վիրտուս Էնտելլա», իսկ մեկ տարի անց`« Ինտեր »: Այստեղ Ձանիոլոն միանգամից մրցաշրջանում գրանցեց 14 + 11 արդյունք և Մանչինիից հրավեր ստացավ ազգային թիմ ՝ առանց նույնիսկ իր նորամուտը նշելու Ա Սերիայում:

Ամռանը Ձանիոլոն տեղափոխվեց «Ռոմա», իսկ մրցաշրջանի ավարտին նա ստացավ Ա Սերիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակ: Ձանիոլոն ավելի քիչ տեխնիկական է և դեռ այնքան հմուտ չէ փոխանցում կատարելու հարցում, բայց նա աչքի է ընկնում իր խելացի տեղաշարժով և տուգանային հրապարակի հետ լավ աշխատանքով: Նիկոլոն նաև լավ է ճնշում գործադրելիս և դեմ չէ կոպիտ պայքարին: Ձանիոլոն այս մրցաշրջանը սկսեց առաջատարներից մեկի դիրքում, բայց հունվարին վնասեց խաչաձև մկանները և միայն վերջերս սկսեց մարզվել:

22․ Ֆիլ Ֆոդեն

  • Երկիր՝ Անգլիա
  • Ակումբ՝ «Մանչեսթեր Սիթի»
  • Դիրքը՝ կենտրոնական կիսապաշտպան
  • Տարիքը՝ 20 տարեկան

Ֆոդենը վերջին 10 տարիների «Սիթիի» միակ շրջանավարտն է, ով հնարավորություն է ունեցել իրեն ապացուցել ակումբի աստղային հայտացուցակում: Ֆիլը երիտասարդական թիմի առաջատարն էր և 16 գոլ խփեց 16/17 մրցաշրջանում, իսկ 2017-ի աշնանը Անգլիայի հետ նվաճեց Մ -17 Աշխարհի գավաթը, դարձավ մրցաշարի լավագույն խաղացողը և շուտով հայտնվեց «Սիթիում»: Պեպը շատ բարձր է գնահատում Ֆոդենին. «Նա միակ խաղացողն է, որը ոչ մի դեպքում չի կարող վաճառվել: Նույնիսկ 500 միլիոն եվրոյի դիմաց: Ֆիլը ոչ մի տեղ չի գնում: Ֆոդենը «քաղաքային» է»:

Գվարդիոլայի մեկ այլ մեջբերում. «Նա իմ երբևէ տեսած ամենատաղանդավոր խաղացողն է ՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ: Նա ամեն ինչ ունի լավագույններից մեկը դառնալու համար: Ոչ միայն Անգլիայում, այլև աշխարհում »:

Չնայած գովաբանություններին, Գվարդիոլան շատ հաճախ չի օգտագործում Ֆոդենին՝ հսկայական մրցակցության պատճառով։

23․ Անսումանե Ֆատի

  • Երկիր՝ Իսպանիա
  • Ակումբ՝ «Բարսելոնա»
  • Պաշտոն՝ ձախ կիսապաշտպան
  • Տարիքը՝ 17 տարեկան

Ֆատին Լա Մասիա եկավ 10 տարեկանում «Սևիլիայից» և, ի վերջո, դարձավ թիմի գլխավոր աստղը հարձակման գծում, բայց պատահականությունն օգնեց նրան այդքան շուտ դեբյուտը իրականցնել ակումբում: Օգոստոսին «Բարսան» կորցրեց Մեսսիին, Սուարեսին և Դեմբելեին միաժամանակ, Ֆատին ընդգրկվեց «Բետիսի» հետ խաղի հայտացուցակում և դաշտ դուրս եկավ վերջում: Հաջորդ տուրում նա գոլ խփեց «Օսասունեի» դարպասը ՝ դառնալով «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ Լա Լիգայում:

Առաջատարների վերադառնալուց հետո Ֆատին դեռ մարզվեց «Բարսելոնայի» հետ և դարձավ հիմնական թիմի լիիրավ խաղացող: Դեկտեմբերի 4-ին ակումբը վերստորագրեց պայմանագիր Ֆատիի հետ, իսկ մեկ շաբաթ անց նա գրավեց «Ինտերի» դարպասը և դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլահարը:

Գուցե արժեր, որ Անսուն վարձավճարով գնա հետագա առաջընթացի համար, հաշվի առնելով «Բարսայում» մրցակցությունը և Նեյմարի վերադարձի մասին խոսակցությունները, բայց ակումբը վճռական է տրամադրված պահել խաղացողին և կկանգնեցնի ամառային բոլոր առաջարկները, հատկապես այն դեպքում, եթե Մեսսին հեռանա։

24. Իբրաիմա Կոնատե

  • Երկիր՝ Ֆրանսիա
  • Ակումբ՝ «ՌԲ Լայպցիգ»
  • Դիրքը՝ կենտրոնական պաշտպան
  • Տարիքը՝ 21 տարեկան

Կոնատեն տեղափոխվեց «Լայպցիգ» ֆրանսիական «Սոշոյից», որտեղ 17 տարեկան հասակում դարձավ թիմի հիմնական կենտրոնական պաշտպանը: Անցյալ մրցաշրջանը ցնցող էր, Ռալֆ Ռանգնիկը դարձավ «Լայպցիգի» գլխավոր մարզիչ, Կոնատեն վստահորեն ամրացրեց պաշտպանության կենտրոնը, և թիմն առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում և հասավ Չեմպիոնների լիգա:

Բարձր հասակով և հզոր կազմվածքովԿոնատեիի հիմնական որակը կարելի է անվանել արագությունը`ինչպես տեղից, այնպես էլ հեռավորությունից. նա Բունդեսլիգայի ամենաարագ կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Կոնատեն լավ է խաղում նաև գնդակով, հրաշալի է խաղում օդում և գործում է ոչ միայն պաշտպանությունում։ Նագելսմանի գալով ֆրանսիացին համարվում էր հիմնական խաղացող, բայց հոկտեմբերին նա լուրջ վնասվածք ստացավ և շարունակում է ապաքինվել:

25․ Մեյսոն Գրինվուդ

  • Երկիր՝ Անգլիա
  • Ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
  • Դիրքը ՝ հարձակվող
  • Տարիքը՝ 18 տարեկան

Գրինվուդը վերջին տարիներին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի գլխավոր տաղանդն է: Մ 18 տարեկանների հավաքականում խփած գոլերը թույլ տվեցին նրան Մոուրինյոյի թիմի հետ մեկնել նախամրցաշրջանային հավաք, իսկ մի քանի ամիս անց նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ: Նա իր նորամուտը նշեց արդեն Սուլշերի օրոք, իսկ ավելի ուշ մրցանակ ստացավ «Մանչեսթեր Յունայթեդում» մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի համար:

Գրինվուդը նախևառաջ լավ է գրոհներն ավարտելիս ․ Նեվիլը վստահ է, որ նա Ռեշֆորդից լավն է։
Թիմակիցները նշում են Գրինվուդի համեստությունն ու ֆուտբոլին նվիրվածությունը , նա հազվադեպ է հարցազրույցներ տալիս, իսկ «Յունայթեդի» բոլոր լեգենդները միաձայն հայտարարում են, որ տղան մեծ ապագա ունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս