
«Մեսսիի հեռանալը լավագույն բանն է, որ կարող է լինել Կումանի հետ»․ Միդո

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Միդոն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին:
«Կումանը լավագույն մարզիչներից է, որի հետ ես աշխատել եմ: Նա շատ ուժեղ բնավորություն ունի, բայց դժվարությունների կհանդիպի, եթե Մեսսին մնա:
Մեսսիի վերջնական հեռացումը լավագույն բանն է, որ կարող է պատահել Կումանի հետ: Նա չի կարողանա թիմ կառուցել, եթե Մեսսին ներկա լինի հանդերձարանում:
Կումանն իմ մարզիչն էր արդեն երկուսուկես տարի: Կարևոր չէ, թե որքան ժամանակ է անցել, բայց նա դեռ չգիտի, թե ինչպես հաղթահարել ուժեղ բնավորություն ունեցող ֆուտբոլիստներին: Նրան պետք չէ խաղացող, որն ունի իր սեփական կարծիքը հայտացուցակի վերաբերյալ»,- ասել է Միդոն Elwatan Sport-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան