1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ի՞նչ սպասելիքներ ունեին ԳԽ պատգամավորները և Արցախի քաղաքացիները, ո՞րն էր նրանց պատկերացմամբ առաջիկա կարևոր նստաշրջանի գլխավոր հարցը:
«Նոր ականատես եղաք դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաձգելու: Պատճառը հետաձգման ՀՔԾ-ի կողմից գործի նյութերն ուշ ուղարկելն էր: Քննիչն ինքը չէր ներկայացել: Ես սա գնահատում եմ՝ որպես անհարգալից վերաբերմունքը դատավարությանը ընդհանրապես, և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որպեսզի ըստ էության բողոքը քննվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր […]
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 30-ին կայացել է Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։
Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մի շարք ներքաղաքական խնդիրների՝ հայտարարելով, որ առաջիկայում մեծ հանրահավաք է կազմակերպելու։
ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական համակարգը քանդելու վերաբերյալ խոսակցություններն անընդունելի է համարում։ Լրագրողների հետ զրույցում Բադասյանը ընդգծեց, որ խոսքը ոչ թե դատական համակարգը քանդելու մասին է, այլ բարձրագույն դատական ատյանները միավորելու և սահմանադրականության կիրառումը դատարաններ բերելու։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ:
ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու էդգար Շաթիրյանը իր մասնագիտական և անձնային հատկանիշներով բավարարում է Սահմանադրական դատարանում գործունեության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուսստամ Բադասյանը։
Այստեղ հարցեր կան կապված որոշ իրավակարգավորումների հետ, ինչպես նաև՝ հստակ չի երևում այն թիրախային խումբը, որը կարող է ընդգրկված լինել աշխարհազորում։ Համոզված եմ, որ հեղինակներն անմիջապես կարձագանքեն՝ ովքեր կարող են դառնալ աշխարհազորի անդամ։ Դրա համար նշեմ, որ զորահավաքային, մարտական պատրաստության, թիկունքային ապահովման և զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կառավարման տեսանկյունից այն ունի չափազանց մեծ բացթողումներ։ Կարծում եմ՝ այդ հարցերին կարելի է անդրադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան փոփոխությունները կընդգրկվեն օրենքներում, քանի որ այդ հարցերը կարող են կարգավորվել կառավարության որոշումներով կամ ներգերատեսչական ակտերով։
Օգոստոսի 29-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ինտերպոլի դիմաց վիճաբանություն է, հնչել են կրակոցներ:
Նեյմարը չի հեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից առնվազն մեկ մրցաշրջան ևս:
«Կոնսոլիդացիան ինքնըստինքյան պետք է լինի, վստահ եմ, որ քաղաքական ուժերն այնուամենայնիվ, ինչ-որ բանակցությունների, քննարկումների մեջ գտնվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Օգոստոսի 28-ին, Թեհրանում, 46 տարեկանում իր մահկանացուն կնքեց իրանահայ ճանաչված ֆուտբոլիստ, ժամանակի մարզական կյանքում փայլուն մարզիկ Սերժիկ Թէյմուրյանը:
Կառավարող Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, հաղթել է օգոստոսի 30-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն բավականաչափ ձայներ չի հավաքել կաբինետ կազմելու համար:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ կշարունակի խաղալ ֆրանսիական ակումբում:
Մեկնարկել է Արթուր ՂազինյանVՀՔԾ դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով:
Այսօր ժամը 17: 00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան- Նոր Նորք նստավայրում տեղի է ունենում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը ՀՔԾ կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։
Օգոստոսի 31-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Բուժումը ինֆեկցիոն հիվանդանոցում նրանք եւս մեկ օր կշարունակեն, իսկ վաղվանից կտեղափոխվեն երեւանյան մասնագիտացված հիվանդանոցներ:
Երևանի ավագանու 21.01.2020թ. որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ի սկզբանե նշվում էր, որ շուրջ 32 անուն հաստիք ունեցող ՀՈԱԿ-ը կունենա մոտ 500 աշխատակից, բայց կարծես թե դրանց թիվն այսօրվա դրությամբ ավելի մեծ է, իսկ ավելի ստույգ՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր թիվը 24.08.2020 թ. դրությամբ կազմում է 872 հոգի (որից 244-ը՝ սեզոնային աշխատողներ):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:
«Շուրջ 1200 զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իր կառավարությունն է, իր իշխանությունն է՝ իր առողջապահության նախարարով, և այս զոհերի համար իրենք պետք է պատասխան տան»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
Իրանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի զարմիկը՝ Մաքսիմիլիանո Բյանկուկին, կիսվել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի արգործնախարարի հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիան միշտ էլ եղել է հակամարտության կողմ, պարզապես ձևականորեն այդ ամենը ժխտում էր, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ հակամարտության կողմ էր, որովհետև բոլոր դեպքերով միակողմանիորեն պաշտպանում է միայն Ադրբեջանին։