Ինչպիսի՞ն կլինեն նոր iPhone-ի տեսախցիկները
Նոր սմարթֆոնը կգերազանցի iPhone 11-ին՝ առանց մեգապիքսելների քանակի ավելացման:
IPhone 12-ի մասին լուրերի մեծ մասը վերաբերում էր սարքի պրոցեսորին, նոր էկրաններին և մարտկոցի չափին: Այնուամենայնիվ, տեսախցիկները մնում են սարքերի հավասարապես կարևոր մաս, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, այս տարի ավելի բարձր թույլատրությամբ սենսորներ չեն ստանա: Այս մասին հայտնում է TechRadar-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone 12 Pro Max-ը հագեցած կլինի 64 մեգապիքսել հիմնական սենսորով: Ըստ ինսայդերների, դա տեղի չի ունենա նույնիսկ 2021 թվականին: IPhone 12-ի իրավահաջորդները կունենան առավելագույնը 48 մեգապիքսել տեսախցիկներ:
Այս տարվա առաջատարները կստանան նաև ընդլայնված 12 մեգապիքսել սենսորներ: Ավելի մեծ չափը թույլ կտա տեսախցիկին ավելի շատ լույս ստանալ` պահպանելով շատ դետալներ: Բացի այդ, այն կապահովի ցածր լույսի ավելի լավ կատարում: Այստեղ հարկ է հիշել, որ iPhone 12-ի խցիկի պարամետրերում նշվել էր «բարելավված գիշերային ռեժիմ» գործառույթը։
Ակնկալվում է, որ iPhone 12 Pro-ն և iPhone 12 Pro Max-ը եռակի տեսախցիկ կստանան՝ լիդարով: Այս սարքերը կարող են պարծենալ Smart HDR-ի բարելավված կատարմամբ և ավելի լավ գիշերային նկարահանումներով, և կարող են ունենալ նաև 3x օպտիկական խոշորացում․ ներկայիս մոդելները նկարահանում են միայն 2x խոշորացումով: Ստանդարտ iPhone 12-ը կունենա պարզ երկակի տեսախցիկի կարգավորում, ինչպես iPhone 11-ը:
Բոլոր սմարթֆոնները կբարելավեն ավտոֆոկուսի արագությունն ու որակը և կավելացնեն պատկերի կայունացման նոր տեխնոլոգիա, որը նվազեցնում է ցնցումների ազդեցությունը լուսանկարներ կամ տեսանյութեր նկարելիս: Ամենայն հավանականությամբ, գադջետները կսովորեն նկարահանել 4K տեսանյութեր վայրկյանում 120 կադրով, իսկ դանդաղաշարժ 4K տեսանյութերը՝ վայրկյանում 240 կադրերով:
Սիրարփի Աղաբաբյան