
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից ներկայացվում է հանրությանը

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը:
Այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում ցուցադրված են Ճապոնիայում անցկացված երեք Օլիմպիական խաղերի (Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998) ցուցանմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։
Ջահը Ճապոնիայի Ֆուկուսիմայում կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կրակի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։