Բաժիններ՝

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 9-ին գերազանցել է 12 միլիոնը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկներ է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Կազմակերպության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է12 007 327 մարդ, նրանցից 548 799-ը մահացել է: Ախտահարման ամենից շատ հայտնաբերված դեպքերը (3 051 427) բաժին են ընկնում ԱՄՆ-ին, այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (1 713 160) եւ Հնդկաստանը (742 417):

Ռուսաստանն զբաղեցնում է չորրորդ տեղն արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված է վարակման 700 792 դեպք, առողջացել է 472 511 մարդ, մահացել է 10 667-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031