Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլեւս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաեւ իշխանամերձ արեւմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։
Այս օրերին վերստին ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշվում է, որ այս թեման իշխանությանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տեւական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել եւ դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկվում է դա անել՝ բազայի հետ կապված բավականին մեծ թվով բացասական տեղեկություններ շրջանառելու միջոցով:
Մասնավորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիվներ» պետք է հրապարակվեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացվեն, որ «ռուս զինվորները բավականին վատ վարք են դրսեւորում», կամ, ասենք, «Գյումրու հայ բնակչության նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահվածք» եւ այլն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիվացնում են թեման։
Սակայն, մեր տեղեկություններով, նույն իշխանությունների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դեմ են նման տրամադրությունների տարածմանը եւ հիշյալ գաղափարին մասնավորաբար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: