Փորձ է արվում սահմանային լարվածությունը տեղափոխել ՌԴ տարածք. ՌԴ–ում ՀՀ դեսպանություն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջին օրերին մենք ադրբեջանցիների կողմից շարունակում ենք արձանագրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված լարվածությունը ՌԴ տարածք տեղափոխելու և երկու համայնքների միջև կոնֆլիկտ հրահրելու փորձեր:
Մասնավորապես, նման դրսևորումներ են նկատվում Մոսկվայի և ՌԴ այլ քաղաքների առևտրա-տնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ադրբեջանական իշխանությունների հետ:
Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունները, որ ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական կողմի գործողություններում դիտավորություն կա: Այդ սադրանքների նպատակը Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության, համերաշխության խարխլումն է, բազմազգ հանրությունում լարվածություններ առաջացնելն ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծելը:
Այս գիշեր տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև սադրելու այլ փորձերի մասին դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ արդեն տեղեկացրել են ՌԴ համապատասխան մարմիններին:
Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ խուսափելու համար հետագա զարգացումներից: ՌԴ տարածքում գտնվող տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից ու քաղաքացիությունից, պետք է պահպանեն ՌԴ օրենքները:
Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայ համայնքի ներկայացուցիչներին ամենատարբեր սադրիչ գործողությունների մեջ ներքաշելու փորձերից, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ լինել զգոն, զուսպ, չտրվել սադրանքների, չմասնակցել ի պատասխան ադրբեջանական սադրանքների կազմակերպված ակցիաների կամ նախաձեռնությունների:
Մենք շարունակում ենք աշխատել ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան համերաշխության պահպանման սկզբունքին:
Որևէ սադրիչ դրսևորում նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ տեղեկացնել Դեսպանության, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գիծ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին»:
||| Заявление Посольства Армении в России В последние дни мы продолжаем фиксировать попытки азербайджанской стороны…
Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Freitag, 24. Juli 2020