Բաժիններ՝

Մահացել է Ալեքսանդր Քոչարյանը

Մահացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

Հայաստանի թատերական գործիչների միության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում ասվում է, որ Քոչարյանը կյանքից հեռացել է հուլիսի 24-ին: Միությունը խորին ցավակցություն է հայտնում Քոչարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Ալեքսանդր Քոչարյանը ծնվել է 1938 թվականի օգոստոսի 14-ին Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: Շուրջ հինգ տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր: Եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ‎ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը:

Բեմադրել է «Եկվորը Ռանգունից», «Լրտեսի հետքերով», «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ էր: 1981 թվականին արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031