
«Արսենալը» ցանկանում է Կոուտինիոյին, բայց չի կարող իրեն թույլ նրա տալ աշխատավարձը

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ապագան մնում է անորոշ: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը պատկանում է «Բարսելոնային»։
28-ամյա բրազիլացին հետաքրքրում է «Արսենալին»: Ըստ Mundo Deportivo-ի՝ լոնդոնյան ակումբը չի կարող իրեն թույլ տալ նրա աշխատավարձը:
Կոուտինիոն շաբաթական վաստակում է ավելի քան 220 հազար եվրո:
Բրազիլացի կիսապաշտպանը գործակալներին խնդրել է չզբաղվել իր ապագայով մինչև օգոստոս, երբ ավարտվում է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը:
Կոուտինիոն Բունդեսլիգայի մրցաշրջանում «Բավարիայի» համար անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» և «Արսենալը» կարող են փոխանակել կիսապաշտպաններին:
Կատալոնական ակումբը Ֆիլիպե Կոուտինիոյին առաջարկում է լոնդոնցիներին՝ Մատտեո Գենդուզիի դիմաց: Ըստ Foot Mercato-ի՝ ակումբները մանրամասն քննարկում են այս տարբերակը:
Սիրարփի Աղաբաբյան