![](/banners/BeFunky-design.jpg)
««Սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանը»․ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/Sharmazanov-2.jpg)
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն` ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ « մորմոններին»:
Ավելին, հարցականի տակ է դրվում բանակում հայ հոգևորականի ներկայության կարևորությունը: Դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա հանելուց հետո` հեղափոխության ջատագովները հիմա էլ ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրությունից հանել նրա բացառիկության դրույթը: Ես դատապարտում եմ նման մոտեցումը, իսկ ի՞նչ է կարծում այս հարցի շուրջ իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է: Գարեգին Նժդեհ»։
Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Freitag, 24. Juli 2020