Բաժիններ՝

«Ուրարտու»-ն նոր ֆուտբոլիստ ունի Գանայից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիր էստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։ Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելուհամար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմվերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ ենվերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն էապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբամեն ինչ լավ կլինի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Աննան Մենսահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031