Բաժիններ՝

Նոր Գյուղում ոռոգման ջրի խողովակում դի է հայտնաբերվել

Հուլիսի 28-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՋՕ-ի (ջրօգտագործողներ) աշխատակիցների հետ համատեղ ուժերով դին դուրս են բերել խողովակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031