Գնել Սանոսյանը դժգոհեց. մի քանի ժամ է ԱԺ-ում է, ստիպված խնդրեց՝ ջուր տվեցին
Շիրակի մարզպետարանին 2019թ. հատկացվել է 15 միլիարդ 45 միլիոն դրամ. մարզպետ Տիգրան Պետրոսյան
Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին:
Առնվազն 99%-ով կրճատվել են անտառհատման դեպքերը Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ դա և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության արդյունք է: Ըստ մարզպետի՝ դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ:
Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների և դրանց հետևում կանգած մոտիվների վրա, և համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։
«9.9 միլիոն դրամով նոր մեքենա կգնվի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար». փոխքաղաքապետ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 8 հազար 404. սա ամենացածր ցուցանիշն է երկու շաբաթվա ընթացքում։
ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։
Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի:
Կենդանաբանական այգու 15-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից։
Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․
«Մետրոյի կառուցման հետ կապված ունենք խնդիր. ծրագիը կանգնել է փաստի առաջ». փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան
«Իշխանությունը զավթած տղաներն ու աղջիկները ջղաձգումներից, հաճախակի ապուշ մտքեր դուրս տալուց զերծ կմնան ու ավելի հանգիստ կապրեն, եթե գիտակցեն մի շատ պարզ ու աշխարհի չափ հին ճշմարտություն. իշխանության համար պայքարը հարատև է, երբեք չի դադարելու:
«Ո՞ւր է Հայկ Մարությանը, ինչո՞ւ չի գալիս ԱԺ քննարկումներին». Մանե Թանդիլյանը՝ Երևանի փոխքաղաքապետին
Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Հունիսի 5-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու քաղաքական ուժերին ուղղված համախմբման կոչին հաջորդեցին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ ուղղված Ծառուկյանին: Մամուլը գրեց նաև, թե կան հրահանգներ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքներում որոշակի խախտումներ գտնելու ու նրան ձերբակալելու վերաբերյալ:
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։
Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները
«Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, ապա այս պարագայում գոնե, լինելով ԱԺ-ում ներկայացված երկրորդ քաղաքական ուժը և ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից վստահության քվե վայելող քաղաքական ուժ, ես նրանց կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և այլ ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին:
Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն էր, այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ իշխանությունն իր քաղաքական նպատակադրումից չի հրաժարվել ու տրված իրավական հնարավորությունից օգտվելով՝ փորձելու են այն կյանքի կոչել:
Կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ու քաղաքական մեծամասնությունը շարունակեց «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ֆլեշմոբը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Պավել Մանուկյանի բացակայության պատճառով։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ:
Իտալացի առաջատար բժիշկ, կորոնավիրուսի փորձագետ, Միլանի «Սան Րաֆֆաելե» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլյոն հայտարարել է, որ վիրուսը կորցնում է ակտիվությունը: Նա պատմել է նոր վարակվածներից վերցված քսուքների մասին: Անալիզը, որը որոշում է կենսաբանական հեղուկում տվյալ ծավալի մեջ վիրուսի պատճենների քանակը, կոչվում է վիրուսային ծանրաբեռնվածություն: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է վարակելիությունը, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հունիսի 9-ին անցկացրել է Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։ Գևորգյանի շահերի պաշտպան Հրայր Անանյանի գնահատմամբ՝ իր ներկայացրած բողոքի մերժումը հակասում է օրենքին: