Բաժիններ՝

«Հիշո՞ւմ եք, չէ, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում․․․ Երևան-Կենտրում ՔԿՀ–ում կորոնավիրուսային վարակի 2 հաստատված դեպք արդեն առկա է, Վարդաշեն ՔԿՀ-ում՝ 9 դեպք»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:

Հիշո՞ւմ եք, չէ, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրում ՔԿՀ–ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ…: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ…»։

https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/3448055828541861

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս