Երևանի պոլիկլինիկաներում 380 քաղաքացու ռենտգեն հետազոտություն է արվել, 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ. խոսնակ
Տղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
Երեւանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթեւ ընթացքով:
Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում եւ հորդորում ենք գրիպանման երեւույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաեւ ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ եւ պահպանեք անվտանգության կանոնները»:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն ը տեղեկացնում է.Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓՏեղեկացնում ենք, որ 2020 թվականի…
Gepostet von Hakob Karapetyan am Mittwoch, 10. Juni 2020