Շիրակի մարզում, վերջին տվյալների համաձայն, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 դեպք, որոնցից 200-ն արդեն բուժվել են: 46 մարդ գտնվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Մարզում մոտ 700 մարդ ունի ինքնամեկուսացման ցուցում, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսը՝ թեթև կամ ասիմպտոմ ընթացքով: Մարզում այս ժամանակահատվածում գրանցվել է 10 մահվան դեպք, որոնց հիմնական մասն ունեցել են նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի 2020 թվականին կայանալիք միջազգային մրցաշարերին:
ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ:
«Մի գրամ ագրեսիայի ես չեմ հանդիպել: Ընդհակառակը, շատ լավ, ժպիտով, փորձում էինք կատակել, հասկանալ` ինչի համար է պետք դիմակ դնել: Բնական է, որ ահագին մարդ կար, որ ասում էր` դե սուտ է, ինչի՞ դնենք: Բայց մենք գալիս էինք ընդհանուր հայտարարի, որ՝ անկախ նրանից, հավատո՞ւմ ես, թե՞ ոչ, ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ այնքան, եթե այսօր կա դիմակ կրելու որոշում, եկեք փորձենք բոլորս այդ դիմակը դնենք, և եթե ինչ-որ բան էլ չի ստացվի, վաղը լեզուներս երկար կլինի»,- ասաց Հրանտ Թոխատյանը:
Ակումբների, խաղատների մոտ 1000 աշխատակիցների անունից Կառավարության շենքի մոտ այսօր միայնակ բողոքի ակցիա անելու էր գնացել Գարիկ Կիրակոսյանը՝ խնդրելու, որպեսզի թույլատրեն՝ այդ ոլորտի աշխատակիցները ևս աշխատեն։
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Ա՜յ թայֆաբազ, կադրային ջարդդ անհաջող ավարտ ունեցավ…
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից:
«Որևէ կեղտոտ միջոց չկա, ընդամենը փաստն ենք արձանագրել: Որևէ կեղտոտ մեթոդ և միջոց չկա: Եվ կարծում եմ ես, որպես քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյանին, ճիշտն ասած, խղճում եմ, որովհետև ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը և անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Եվ կարծում եմ՝ այս դեպքը նույնպես բացառություն չէ: Եվ Գագիկ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, որն ունի լավ խաղալիք, և բակի երեխաները, ուրեմն, անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այլ երեխաներ ավելի շատ են խաղում դրանով, քան հենց ինքը»:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կինը Կասկադի մոտ գտնվող սրճարաններից մեկում ընկերների հետ միասին նշում է ծննդյան տարեդարձը:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու կարծիքով, մրցաշրջանի այս հատվածում ակումբը հնարավորություն է տալու երիտասարդ ֆուտբոլիստներ խաղաժամանակ ստանալ:
Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն վարկավորել Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընկերություններին։ Առցանց դիմելով բանկ, կարելի է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող օնլայն վարկեր Փոքր և միջին բիզնեսի համար։ Բանկն առաջարկում է բիզնեսի աջակցության հարմարավետ պայմաններ․www.sme.ameriabank.am հարթակի միջոցով կարելի է գրանցվել, ընտրել ՓՄՁ վարկավորման տեսակը, նշել վարկի արժույթն ու գումարի չափը և ստանալ պատասխանը ընդամենը 5 րոպեի ընթացքում։
Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ առաջացան, որ որևէ մեկը չար կատակ է արել նրա հետ և ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է նրան հայտնել՝ վերջինիս դնելով անհարմար դրության մեջ։ Ինձ համար ցավալի է ոչ միայն այն իրողությունը, որ նա հրապարակել է չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլև դրանց բովանդակության նկատմամբ ցուցաբերած իրավական առումով որևէ արդարացում չունեցող հետաքրքրությունը։
Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը (Institute for Ecomonics and Peace) այսօր հրապարակել է Գլբոալ խաղաղության 2020 թվականի զեկույցը (GLOBAL PEACE INDEX 2020):
Հարցին՝ ո՞վ է թերացողը, ո՞վ է պատասխանատուն, մարզպետը պատասխանեց. «Բոլորս, գուցե ես։ Սևանա լճի հետ կապված խնդիրների Առաջին պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, Բնապահպանական խնդիրների, իրավական որոշակի խախտումների և այլնի գլխավոր արձանագրողը Բնապահպանական տեսչությունն է, պատժողը՝ իրավապահ համակարգը»։
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան
Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
«Այս պահի դրությամբ, վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդների ուղիղ կեսն արդեն առողջացել են, այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսից 21 մահվան դեպք: Լրագրողներից մեկի հարցին, թե մարզում կա՞ն վարակի խոշոր օջախներ, մարզպետը պատասխանեց.
Նմանատիպ գործարքների իրականացումն անհնար է պատկերացնել առանց ՊԵԿ ղեկավարի գիտության։ Ըստ հրապարակված տեղեկությունների, օրինակ, մեկ միավոր հագուստի, ենթադրենք՝ կոստյումի կամ վերարկուի մաքսային արժեքը կամ հարկման բազան հայտարարագրվել է ընդամենը մի քանի հարյուր դրամ. վճարման ենթակա մաքսային վճարները հաշվարկվել են՝ շրջանցելով գործող մաքսային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:
Դիմակահանդեսին չմանսակցելու համար բերման ենթարկեցին, արձանագրություն են կազմել ու ազատ թողել:
Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։
Այսօր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուժեղացված վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ։
«Հայտարարությունները, որ պարոն Ծառուկյանն է արել օրերս, ես Կոտայքում գործելով և ապրելով՝ երկու տարի լսել եմ, երկու տարի այդ մրցապայքարի առաջնագծում եմ եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության «100 տոկոսին» փոխելու պահանջին:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել հետևյալ հարցերը. առաջին՝ միջին հաշվարկներով որքա՞ն գումար է ծախսվում հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի բուժման համար, երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում որքա՞ն գումար է ծախսվել պետական միջոցներից կամ նախարարության բյուջեից, և որքա՞ն՝ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված հիմնադրամից:
Այս պահի դրությամբ Տավուշի մարզում կա 133 վարակակիր, 26 մարդ գտնվում է բժշկական հաստատություններում, շուրջ 600 մարդ մեկուսացված է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ մինչև այժմ վարակման խոշոր օջախ ունեցել են միայն ձեռնոցների արտադրամասում: Հ. Չոբանյանի փոխանցմամբ՝ այժմ «Տավուշ» տեքստիլն ամսական արտադրում է մոտավորապես 10 միլիոն դիմակ, շուտով Հայաստան կներկրվի երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները: