Այս իշխանությունը խաղում է պետության ու ժողովրդի ճակատագրի հետ. Արթուր Վանեցյան

Հայաստանն արժանի չէ այս իշխանություններին, իսկ այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին։ Այս իշխանությունը խաղում է պետության և ժողովրդի ճակատագրի հետ։  Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Արձագանքելով իր՝ վարչապետ դառնալու հավակնությունների մասին հարցին, Վանեցյանն ասել է. «Այս պահին մեր օրակարգում լրիվ այլ հարց է։ Իհարկե, ցանկացած քաղաքական ուժի նպատակն է գալ իշխանության և ձևավորել կառավարություն։ Բայց այսօրվա մեր օրակարգը այլ բանի մասին է։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր գլխավոր օրակարգը այս ապիկար և ապաշնորհ իշխանություններին հեռացնելն է իշխանությունից, որովհետև այս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը իշխանության ղեկին ուղիղ սպառնալիք են մեր հայրենիքին։

Օրակարգը, որի շուրջ մենք սկսելու ենք ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, դա այս իշխանություններին հեռացնելն է և նոր ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։ Այդ օրակարգի շուրջ մենք առաջիկայում կսկսենք քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր քաղաքական ուժերի և կարող անհատների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս