Փաշինյանը կոչ արեց ծափերով ճանապարհել Արթուր Ջավադյանին՝ խոստանալով հետագայում ևս համագործակցել

Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին երեք նորանշանակ պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այդ պաշտոնում վերջին անգամ էր մասնակցում կառավարության նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Ջավադյանին՝ միևնույն ժամանակ նշելով, որ նրա  պաշտոնավարման տարիները բավական բուռն են եղել, ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ խոսել են Արթուր Ջավադյանի հետ՝ շարունակելու «ներգրավված մնալ ընդհանուր գործերին», որոնց մասին որոշումները կկայացվեն առաջիկայում, և առաջարկեց ծափերով ճանապարհել Արթուր Ջավադյանին ԿԲ նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնը ստանձնելու է Մարտին Գալստյանը, որին խորհրդարանն ընտրել էր այս տարվա ապրիլի 20-ին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930