Բաժիններ՝

Տրանսֆերներ, շշուկներ և կարծիքներ․ շաբաթը՝ ֆուտբոլում

Ֆուտբոլը վերադառնում է և արդեն հունիսին կսկսվեն եվրոպական թոփ առաջնությունները։ Արդեն սկսվել են տրանսֆերային քննարկումները և վերսկսկվող առաջնությունների նախապատրաստությունները։

Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական ակումբը

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը նշանակվել է «Հերտայի» գլխավոր մարզիչ:
38-ամյա մասնագետը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի ակումբը իսպանական 4-րդ դիվիզիոնից:
Վալդեսի վերջին գործը «Բարսելոնայի» U19 պատանեկան հավաքականն էր, որից նա հեռացավ 2019 թվականի հոկտեմբերին:

Կարդացեք նաև

«Ես «Լիվերպուլի» երկրպագու եմ, ուստի ուզում եմ վերադարձնել ԱՊԼ-ն, բայց գլխավորը անվտանգությունն է»․ Լոնդոնի քաղաքապետ

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մտահոգություն է հայտնել Անգլիայի առաջնությունան վերսկսման վերաբերյալ:

«Ինձ անհանգստացնում է ցանկացած գործողություն, որը կարող է անխուսափելիորեն հանգեցնել վիրուսի տարածմանը:

Թույլ տվեք խոստովանել: Չնայած այն բանին, որ ես Լոնդոնի հարավից եմ, ես աջակցում եմ «Լիվերպուլին», ուստի իմ ուղեղի մի փոքր մասն իսկապես ցանկանում է, որ մրցաշրջանը վերսկսվի: Բայց ուղեղի մեծ մասը ասում է, որ անվտանգությունը գլխավորն է:

Մենք բոլորս պետք է քաջություն ունենանք, սպորտի երկրպագուների համար ավելի ուրախ բան չկա, քան այն հեռուստացույցով դիտելը, նույնիսկ առանց երկրպագուների: Բայց մենք պետք է վստահ լինենք, որ պատահաբար թույլ չենք տա վիրուսին տարածվել:

Ես գիտեմ մարդկային բնույթը, երկրպագուները դուրս կգան մարզչին տեսնելու, մթնոլորտ ստեղծելու, կլսեն մարզադաշտում գտնվող խաղացողներին, նույնիսկ եթե նրանց թույլ չեն տալիս: Նրանք ուզում են տեսնել, թե ինչպես է մարզիչը հեռանում, շապիկներ ու շարֆեր գնում: Ոստիկաններն ու տեղական ինքնակառավարումը պետք է ապահովեն կանոնների պահպանումը»,- ասել է Խանը LBC-ին տված հարցազրույցում:

Կլոպը տեսակապով բանակցություններ է սկսել Վերների հետ

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Sport Bild-ի փոխանցմամբ` հարձակվողը շփվել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ տեսակապի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Կլոպը ցանկանում է հանդիպել Վերների հետ` համոզելու նրան տեղափոխվել «Լիվերպուլ»: Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով հնարավոր չէր հանդիպում կազմակերպել, ուստի նրանք որոշեցին խոսել տեսակապով:

Նախկինում տեղեկություններ կային, որ Վերները ցանկանում է տեղափոխվել միայն «Լիվերպուլ», իսկ եթե տրանսֆերը խախտվի, հարձակվողը կմնա «Լայպցիգում»:

Հայտնի է դարձել նաև, որ Վերների փոխհատուցումը կնվազեցվի 50 միլիոն եվրոյի, եթե այս մրցաշրջանում «Լայպցիգը» չհաղթի Գերմանիայի առաջնությունում:

Իսկ ահա «Ինտերի» մարզական տնօրեն Աուսիլիոն ասել է, որ ակումբը չի փորձի ձեռք բերել հարձակվող Տիմո Վերներին:

«Նա մեզ միշտ շատ դուր է եկել, բայց նա չի գա «Ինտեր»: Գիտեմ, որ դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Ես ծանոթ եմ Վերների և նրա շրջապատի կարծիքներին:»,-ասել է Աուսիլիոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» զրուցել է Վերների շրջապատի հետ:

Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայում անցկացրել է 27 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Նա երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնության ռմբարկուների ցուցակում․ առաջին տեղում է «Բավարիայի» Ռոբերտ Լևանդովսկին (27 գոլ):

«Կարևոր չէ, թե որտեղ դա տեղի կունենա: Հուսով ենք, որ «Էնֆիլդում»․ Կլոպը՝ չեմպիոնության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր համար մեծ տարբերություն չկա՝ որտեղ նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը:

«Անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենալու՝ դատարկ մարզադաշտում, բլա բլա բլա, բայց բոլոր մարդկանց մտքերով, աղոթքով և սիրով, այն դեռ կլինի բացառիկ օր իմ կյանքում:

Ես չգիտեմ, թե որտեղ դա տեղի կունենա, բայց մենք հուսով ենք, որ կլինենք «Էնֆիլդում»: Այնուամենայնիվ, մենք հաստատ չենք կարող ասել, և դա այնքան էլ կարևոր չէ: Լսեցի, որ խոսակցություններ կան չեզոք մարզադաշտերի մասին: Վստահ եմ, որ մենք կարող ենք հարցը լուծել և խաղալ Լիվերպուլում:

Մյուս օրը ես լսեցի մի լավ արտահայտություն, որ «Լիվերպուլը» ունի աշխարհի լավագույն երկրպագուները, և այժմ մեզ պետք են աշխարհի լավագույն երկրպագուները, ովքեր մեզ աջակցում են տանը:

Մենք ցանկանում ենք խաղալ, քանի որ մենք մտադիր ենք դաշտում չեմպիոն դառնալ, և թվում է, որ մենք կարող ենք դա անել: Այս մոլորակի մարդկանց մեծ մասը երբեք չի կարողանա դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մենք, կարծես, հնարավորություն ունենք, ուստի կօգտագործենք այն:

Կգա մի պահ մեր կյանքում, երբ մեզ կթույլատրվի երկրպագուների հետ միասին տոնել»,- ասել է Կլոպը:

Ռոնալդուն, Մեսսին, Նեյմարը, Սալահը, Պոգբան և Գրիզմանը` աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի համաձայն ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Պորտուգալացին 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար վաստակել է 105 միլիոն դոլար: Դրանցից 60 միլիոնը՝ աշխատավարձ և պարգևավճարներ, 45 միլիոնը՝ գովազդային եկամուտ:

Ընդհանուր վարկանիշում Ռոնալդուն գրավել է երկրորդ տեղը ՝ զիջելով միայն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին:
Լավագույն եռյակի խաղացողների թվում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (104 միլիոն) և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (95.5 միլիոն):

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում ընդգրկված են 14 ֆուտբոլիստներ․

1. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», ընդհանուր դասակարգման 2-րդ տեղ) – 105 միլիոն դոլար
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 3-րդ տեղ) – 104 միլիոն
3. Նեյմարը (ՊՍԺ, 4-րդ տեղ) – 95.5 միլիոն
4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 34-րդ տեղ) – 35.1 միլիոն
5. Կիլիան Մբապե (ՊՍԺ, 36-րդ տեղ) – 33.8 միլիոն
6. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե», 46-րդ տեղ) – 29.6 միլիոն
7. Մեսութ Օզիլ («Արսենալ», 49-րդ տեղ)-28.7 միլիոն
8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», 50-րդ տեղ) – 28.5 միլիոն
9. Օսկար («Շանհայ SIPG», 56-րդ տեղ) – 27.5 միլիոն
10. Անտուան Գրիզման («Բարսելոնա», 60-րդ տեղ) – 26.7 միլիոն
11. Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ», 67-րդ տեղ) – 25.7 միլիոն
12. Ալեքսիս Սանչես («Ինտեր» / «Մանչեսթեր Յունայթեդ», 69-րդ տեղ) – 25.6 միլիոն
13. Գարեթ Բեյլ («Ռեալ», 73-րդ տեղ) – 25.2 միլիոն
14. Սերխիո Ռամոս («Ռեալ», 100-րդ տեղ) – 21.8 միլիոն

«Ռեալը» այլևս չի հայտարարի իր խաղացողների պայմանագրերը երկարաձգելու մասին

«Ռեալը» այլևս չի հրապարակելու պաշտոնական տեղեկատվություն իր խաղացողների նոր պայմանագրերի վերաբերյալ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ մի քանի ամիս առաջ մադրիդյան ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Կազեմիրոյի հետ մինչև 2023 թվականը, բայց դա պաշտոնապես չի հայտնել:

Marca-ն հայտնում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժարվել այդ պրակտիկայից՝ հավատալով, որ խաղացողների հետ պայմանագրերի երկարաձգումը պետք է մնա ակումբի ներքին գործը:

Թերրին լավագույն կենտրոնական պաշտպանն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ, Ֆերդինանդը 2-րդն է, Վան Դեյկը՝ 10-րդը

Squawka պորտալը դասակարգել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններին:
Առաջին տեղը բաժին է հասել «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերրիին:

Ներկայիս խաղացողներից վարկանիշում ընդգրկվել են «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը և Վենսան Կոմպանին, որը խաղում է «Անդերլեխտի» կազմում:

Պրեմիեր լիգայի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպանները.

1. Ջոն Թերրի («Չելսի»)
2. Ռիո Ֆերդինանդ («Վեսթ Հեմ», «Լիդս», «Մանչեսթեր Յունայթեդ», «ԿՊՐ»)
3. Սոուլ Քեմփբել («Տոտենհեմ», «Արսենալ», «Փորտսմուտ»)
4. Թոնի Ադամս («Արսենալ»)
5. Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)
6. Գարի Պալիստեր («Մանչեսթեր Յունայթեդ», «Միդլսբրոու»)
7. Ռիկարդո Կարվալյո («Չելսի»)
8. Սթիվ Բրյուս («Մանչեսթեր Յունայթեդ»)
9. Վենսան Կամպանի («Մանչեսթեր Սիթի»)
10. Վիրջիլ վան Դեյկ («Սաութհեմփթոն», «Լիվերպուլ»)
11. Յապ Ստամ («Մանչեսթեր Յունայթեդ»)
12. Ջեյմի Կարագհեր («Լիվերպուլ»)
13. Սամի Հյուպյա («Լիվերպուլ»)
14. Կոլո Տուրե («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ»)
15. Լեդլի Քինգ («Տոտենհեմ»)

«Բարսելոնան» ցանկանում է համոզել Արթուրին, որ համաձայնվի փոխանակվել Պյանիչի հետ

«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը վճռական է մրցաշրջանի ավարտին տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբները բանակցում էին տրանսֆերի շուրջ. կապտանռնագույնների կիսապաշտպան Արթուրը պետք է տեղափոխվեր թուրինյան ակումբ՝ որպես գործարքի մաս:

Սակայն, Արթուրը չի ցանկանում լքել ակումբը:

Ըստ Mundo Deportivo-ի, կիրակի օրն Արթուրի հայրը, որը նրա ներկայացուցիչն է, կապ է հաստատել «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատչիի հետ, շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին որդու հանդեպ հետաքրքրության համար, բայց ասել է, որ Արթուրի միակ ցանկությունը «Բարսելոնայի» համար խաղալ շարունակելն է:

Երկուշաբթի օրն Արթուրի եղբայրն ու հայրը հանդիպել են «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և նրա տեղակալ Ռամոն Պլանեսի հետ: Այս հանդիպման ընթացքում խաղացողի կողմը հայտնել է ակումբին, որ իրենք տեղեկացրել են «Յուվենթուսին» Արթուրի` «Բարսելոնայում» մնալու ցանկության մասին:

Ըստ Diario Sport-ի, «Բարսելոնայի» ղեկավարությունը փորձելու է համոզել 23-ամյա Արթուրին համաձայնել փոխանակման:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենթուսը» Պյանիչին բաց կթողնի միայն Արթուրի դիմաց:
Նաև նախօրեին տեղեկություններ կային, որ թուրինցիները չեն պատրաստվում պահել բոսնիացուն և դադարել են փորձել ստորագրել «Բարսելոնայի» կիսապաշտպանին:

«Հինգ փոխարինման կանոնը վնաս կհասցնի «Բարսելոնային». Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծում է, որ փոխարինման հինգ կանոնը բացասաբար կանդրադառնա թիմի վրա:

Ակումբներին ժամանակավորապես թույլատրվում էր կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում`վնասվածքների ռիսկը նվազեցնելու համար:

«Կարծում եմ, որ հինգ փոխարինման կանոնը մեզ կվնասի, քանի որ վերջին րոպեների ընթացքում որոշեցինք շատ հանդիպումների արդյունք, և այժմ մեր մրցակիցները կունենան թարմ խաղացողներ:

Առաջիկայում շատ հանդիպումներ կլինեն: Տաքությունը կազդի խաղի վրա և կարող է ազդել վնասվածքների վրա: Հուսով ենք, որ այս ամբողջ իրավիճակը ավելի քիչ վնաս կբերի, քան կարծում են մարդիկ:

Հնարավոր է, որ շատ վնասվածքներ լինեն, ինչպես Գերմանիայում, քանի որ մենք գրեթե երկու ամիս նստել ենք բազմոցի վրա և չենք խաղացել»,- ասել է Սետյենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս