
Պատմական պահ. ով է առաջ անցել Կրիշտիանու Ռոնալդուից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարզիկը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ավանդական ցուցակը: Եվ պատմության մեջ առաջին անգամ այն գլխավորում է ոչ թե ֆուտբոլիստ, այլ թենիսիստ՝ Ուիմբլդոնի ութակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը:
Շվեյցարացու եկամուտը կազմում է 106 միլիոն դոլար, որից 100 միլիոնն ընդգրկում են գովազդային պայմանագրերը Uniqlo-ի, Credit Suisse-ի, Mercedes-Benz-ի և այլ 10 գործընկերների հետ:
Ֆեդերերին հետևում են ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Նեյմարը: Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը փակում է լավագույն հնգյակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը