Իշխանությունն «ընդերքը քանդում-ծախո՞ւմ է, թե՞ ոչ». Փաշինյանի արձագանքը

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երկրի զարգացումներն այլևս պայմանավորված չեն լինելու ընդերքը «քանդել-ծախելով»:

168.am-ի հարցին՝ արդյոք ընդերքը քանդել-ծախելու մասին չի՞ խոսում այն փաստը, որ անցած տարի արդյունաբերության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ գրեթե 24%, նույնը տեղի է ունենում այս տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին հանքարդյունաբերության աճը կազմել է շուրջ 37%, նույնիսկ մարտին, երբ Հայաստանի տնտեսությունը գրեթե կանգնած էր, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե 12% աճ, իսկ եռամսյակի ցուցանիշը 27% է, այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 3,8%-ով, Փաշինյանն արաձագանքեց ասուլիսի սկզբում ներկայացրած փաստերից մեկի մասին հիշեցնելով:

«Ես արդեն հրապարակեցի փաստ 27՝ մշակող արդյունաբերությունը 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դարձել է տնտեսության առաջատար ճյուղ: Եվ հետևաբար՝ այն քաղաքական արձանագրումը, որը ես արել եմ հեղափոխությունից հետո, ամբողջությամբ կատարված է: Ես արդեն ասացի, որ մենք տնտեսության չորս առաջնահերթություն ենք նշել՝ արտահանում, տուրիզմ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն-տեխնոլոգիաներ, և մենք բոլոր ոլորտներում ունենք շատ կոնկրետ իրականացում այն պատկերացումների, որոնց մասին մենք հրապարակել ենք հեղափոխությունից հետո: Շատ լուրջ երկնիշ իրականացում ունենք, էնպես որ, էդ գնահատականը որևէ հիմք չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս