«Հանրաքվեն տեղի չունենալու պարագայում հատկացված միջոցները կօգտագործվեն այլ նպատակով». Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ շուտ է հետևություններ անել և պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կարանտինի պահպանման և միջոցառումների իրականացման համար պատասխանատուները տապալել են իրենց տրված առաջադրանքը:
Անդրադառնալով կառավարման համակարգին, վարչապետը տեղեկացրեց, որ արդեն ասել է, որ կառավարման համակարգի փոփոխության չեն գնալու, սակայն առկա խնդիրները կքննարկեն և կփորձեն լուծումներ գտնել:
«Քննարկման թեմաններից մեկը Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելն է, և դրա փոխարեն՝ Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որն ընդունված է մի շարք երկրներում, քանի որ այսօրվա համակարգը դատական համակարգը և ՍԴ-ն իրարից կտրել է: Եթե մինչև մյուս տարվա Սահմանադրության ենթադրվող հանրաքվեն մենք տեսնենք, որ դատական համակարգում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, չնայած համոզված եմ, որ տեղի կունենան…Ամեն դեպքում, որպես վերջին հնարավորություն՝ նաև դատական համակարգի հետ կապված խնդիրներն արմատապես կլուծենք»,- այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ հանրաքվեի համար նախատեսված միջոցները որևէ տեղ չի ծախսվել, դրանք գտնվում են պետական բյուջեում.
«Հանրաքվեն տեղի չունենալու պարագայում դրանք կծախսվեն այլ նպատակներով»,- հավելեց վարչապետը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում