
Արդեն 39 օր է` արգելափակման մեջ ենք, Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում, ուզում ենք վերադառանալ հայրենիք. Վերին Լարսում մնացած քաղաքացի. tert.am

Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արգելափակման մեջ մնացած քաղաքացի Սամվել Ներսիսյանը:
«Փոքր երեխաներ կան, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մարդատար 14-15 մենքենաններով ենք, 40-45 հոգի ենք: Ուզում ենք գալ հայրենիք: Վրաստանն ասում է՝ թող Արտաքին գործերի նախարարությունից մեկը գա ձեզ տանի, բայց մեր հանրապետությունը մեզ ընդունել չի ուզում: Ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն բանակցնեն, հետ գանք մեր հայրենիք»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: