
«Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է. Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է։ Այդ մասին հայտարարել է հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում: Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։