Բաժիններ՝

Իտալական 8 ակումբներ դեմ են Սերիա Ա-ի վերսկսմանը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 8 ակումբներ դեմ են առաջնության վերսկսմանը: Այս մասին գրում է Football Italia-ն:

Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենոան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որի, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:

Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել են մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս