«Իշխանությունն ամեն գնով պահելու մասին ավելի շատ ես մտածում, քան Արցախի պաշտպանության. Դրա համար մեզ ատում ես, իսկ Ալիևին՝ հաճոյանում». Աշոտյանը՝ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանելով Ալիևի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց Ադրբեջանի նախագահին տված գնահատականը, այլև չդիմացավ էժան գայթակղությանը Արցախի հարցով մեր մտահոգված և փաստարկված քննադատությունը նույնականացնել եւ զուգահեռացնել Ադրբեջանի քննադատության հետ։

Վստահ եմ, որ Նիկոլն ինքը իր հարցի պատատխանը շատ լավ գիտի, բայց քանի որ Ջոկոնդայի անհողդողդ և խորհրդավոր դեմքով կրկին ստեց և մանիպուլացրեց, հանրայնացնեմ այդ հարցի պատասխանը։

Ադրբեջանը քեզ քննադատում է, քանզի դժգոհ է այս պահին բանակցություններին քեզանից արդեն պոկած զիջումների ծավալից։ Էլի է ուզում։

Մենք քեզ քննադատում ենք, քանզի վստահ ենք, որ Ադրբեջանի նկատմամբ քո ռևերանսները և արդեն կատարած զիջումները կործանարար են դառնում։

Հասկացա՞ք տարբերությունը։

Ի դեպ, Ալիևին որ կոնստրուկտիվ ես անվանում, մի օր մեզ կոնստրուկտիվ չգնահատեցիր։ Ինչո՞ւ… Որովհետև իշխանությունն ամեն գնով պահելու մասին ավելի շատ ես մտածում, քան Արցախի պաշտպանության։ Դրա համար մեզ ատում ես, իսկ Ալիևին՝ հաճոյանում»։

Պատասխանելով Ալիեւի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 16. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս