Պետությանը պատճառված 190 մլրդ դրամը 5 անգամ գերազանցել է 2009-17թթ. հայտնաբերված վնասի չափերը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 12,4 մլրդ դրամի վնաս:
«2019 թվականին քննված քրեական գործերով, պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ՝ ավելի է 45,7 տոկոսով»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Ըստ վարչապետի, հատկանշական է, որ 2018-2019 թվականների քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված, պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 190,7 մլրդ դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցել է 2009-17 թվականներին հայտնաբերված վնասների չափը միասին վերցրած, որը կազմում է 35,6 մլրդ դրամ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում