
Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նա գտնվում է մեկուսացման մեջ

Համացանցում քննարկվում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ դա ճիշտ է։ Ֆոտոլրագրողը նախօրեին թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել։ Գ. Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, նա այժմ գտնվում է մեկուսացման մեջ։