
Moody՛s-ը վատթարացրել է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի կանխատեսումը

«Moody՛s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է ընթացիկ տարում աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալների 20 տոկոսի չափով անկում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության այս գծով նախորդ կանխատեսումը 14 տոկոսի չափով էր:
Կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարում այս ցուցանիշը Եվրոպայում կիջնի 30 տոկոսի չափով, ԱՄՆ-ում՝ 25 տոկոսի: «Moody՛s»-ն անփոփոխ է թողել իր կանխատեսումը Չինաստանի հետ կապված, այնտեղ անումը կլինի 10 տոկոսի չափով: Կազմակերպությունը չի բացառում, որ հաջորդ տարի ավտոմեքենաների վաճառքի ծավալն աշխարհում կաճի 11.5 տոկոսով՝ G20-ի երկրների ՀՆԱ-ի 4.8 տոկոս աճի պայմաններում:
Ամերիկյան ավտոարտադրող հսկաները՝ «General Motors»-ը, «Ford»-ը և «Fiat Chrysler»-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց աշխատանքը Միչիգան նահանգի իրենց գործարաններում: Ընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մինչ գործարանների աշխատանքի վերսկսումը աշխատակիցներn ընկերության կողմից կստանան ֆինանսական աջակցություն գործազրկության գծով: «General Motors»-ը միակ ավտոարտադրող խոշոր ընկերությունն է, որն առաջին եռամսյակում ունեցել է եկամուտ: Ընկերության մաքուր եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 0.3 մլրդ ԱՄՆ դոլար: