
Օզիլը վերջնական որոշում է կայացրել

Գործակալ Էրկութ Սոգուտը, ով ներկայացնում է «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Մեզութի պայմանագիրը ավարտվում է մեկ տարի հետո: Այս առումով փոփոխություններ չեն լինի: Ժամանակը կասի, թե ինչ կլինի հետո:
Մեզութը կլինի 32 տարեկան, և նա կկարողանա ևս մի քանի տարի անցկացնել ֆուտբոլում: Մեզութը որոշում կկայացնի ընտանիքի հետ:
Ես ոչինչ չեմ կարող ասել Մեզութի՝ «Ֆեներբախչե» տեղափոխվելու մասին, քանի որ ես իրավունք չունեմ խոսելու այս թեմայի վերաբերյալ՝ գաղտնիության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Սոգուտը BeIN Sports-ի եթերում:
Օզիլի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Նա հանդես է գալիս լոնդոնյան ակումբի կազմում 2013 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան