Բաժիններ՝

 «Ռեալը» կխաղա բազայում, մինչև հանդիսատեսը վերադառնա

«Ռեալը» նախատեսում է ակումբի բազայում անցկացնել տնային խաղեր մրցաշրջանի վերսկսումից հետո։

Մադրիդյան թիմը մտադիր է խաղալ «Վալդեբեբաս» բազայում ՝ նախքան հանդիսականները վերադառնան մարզադաշտեր: Ակումբն արդեն թույլտվություն է ստացել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Ռեալի» կանխատեսման համաձայն ՝ բազայում թիմը պետք է խաղա առնվազն մինչև 2021 թվականի հունվարը, քանի դեռ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա մարդկանց մասնակցել մարզական միջոցառումների:

Այսպիսով, «Ռեալը» կարող է անցկացնել Լա Լիգայի մնացած  տնային խաղերը «Վալդեբեբասում» ՝ «Էյբարի», «Վալենսիայի», «Մալյորկայի», «Խետաֆեի», «Ալավեսի» և «Վիլյառեալի»  դեմ: Այս մրցաշրջանների համար տոմսերը վերադարձվելու են:

Չեմպիոնների լիգայի խաղերը նույնպես կարող են անցկացվել ակումբի բազայում, եթե «Ռեալը» մասնակցի հաջորդ փուլերին։ «Մանչեսթեր Սիթիին»  1/8 եզրափակչի առաջին խաղում մադրիդյան ակումը տանը պարտվեց 1: 2 հաշվով:

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը El Partidazo-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար խաղալ «Սանտիագո Բերնաբեուում», բայց մարզադաշտում արդեն սկսվել են վերակառուցման աշխատանքները:

Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է 27 տուրից հետո: «Ռեալը» 2 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:

Լա Լիգան նախկինում ակումբներին ասել էր, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Խաղերը տեղի կունենան ամեն օր՝ վերսկսվելուց հետո 5 շաբաթ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս