Իսրայելում կարանտինից հետո իրենց աշխատանքը վերսկսում են առևտրի կենտրոններն ու շուկաները
Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը:
«Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ իրենց աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաները, մարզասրահները:
Բացվում են բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, նշվում է, որ փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ:
Հանվում ե նբացօթյա տարածքում աղոթքների հետ կապված սահմանափակումները: Լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով: