Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են տղամարդուն դանակահարած 47-ամյա կնոջը

Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տուժածը վիճաբանել էր մի 49-ամյա տղամարդու և 47-ամյա կնոջ հետ: Վեճի ընթացքում կինն իր մոտ եղած դանակով խփել էր տղամարդուն ու պատճառել վնասվածք։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, տղամարդն ու կինը Պուշկինի և Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեցին։

Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031