Հրդեհ՝ Արարատյան փողոցում. ութամյա երեխան հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ
Մայիսի 8-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։
Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:
Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):