
Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա օլիմպիական ոսկե մեդալ

2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղy զբաղեցրած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա ոսկե մեդալ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր տեղեկություններով, առաջին տեղը զբաղցրած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով»,- ասաց նախարարը:
Հարությունյանն այդ մասին նշեց՝ անրապետությունում դպրոցների և մարզադպրոցների վերանորոգման, կառուցման նախագծի քննարկման ժամանակ։ Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզում կառուցել ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ։ Նման խնդրանքով նախարարությանը դիմել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։