![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկերը
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1014699.jpg)
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակված անձի մոտ իմունիտետի առկայության մասին դեռ վաղ է խոսելը: Այդ մարդիկ առայժմ ունեն միայն դիմադրություն վարակի նկատմամբ:
«Դա կոչվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետ: Դա առաջին պատասխանն է օրգանիզմի, երբ կան բջիջներ, որոնք միանգամից ոչնչացնում են, այնինչ կա, իսկ վարակը շանս չունի հետագայում զարգանալու»,- նշել է նա: Մասնագետը, սակայն, պարզաբանել է, որ այդ դեպքում դա ամենևին չի նշանակում, որ պացիենտի մոտ ձևավորվել են բավարար քանակությամբ հակամարմիններ, որպեսզի ապահովվի արագ ռեակցիա օրգանիզմում վարակի կրկնակի հայտնվելու պարագայում: