Վարդենիսի հիվանդանոցի 76 և պոլիկիլինիկայի 64 աշխատակիցների ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը լրացել է մայիսի 2-ին․ նրանց շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերը բացասական են եղել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում անելու մասին նախագիծ, որով առաջարկվում է աշխատանքային պայմանագրեր կնքելու հնարավորություն տալ այն օտարերկրացի մարզիկներին, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ ընդհանուրը կազմելով 99 հազար 970:
2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը մարզումների ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկանցի:
Մայիսի 4-ից վերականգնվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը, այդ թվում՝ այն ոլորտների, որոնք արտակարգ դրության շրջանում չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել: Հասարակական տրանսպորտի գործունությունը չի վերականգնվել, ինչը խնդիր է առաջացրել տնտեսվարողների համար, որոնք պարտավոր են հոգալ իրենց աշխատակիցների տեղաշարժը:
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման առաջին ատյան դատարանի որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել: 168.am-ի հետ զրույցում Հովիկ Սուքիասյանն ասաց, որ գործը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Մայիսի 5-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Մայիսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 5-ին, ժամը 10:30-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԼՀԿ-ի օրեր առաջ արված հայտարարությանը, որով Կառավարությանն առաջարկում էին համավարակի պայմաններում 500.000 ընտանիքի պահուստային ֆոնդից հատկացնել 100.000 դրամ:
Պետք է ծնողներն իմանան, որ իրենց երեխաներին փամփուշտ մատակարարելու համար զինծառայողներ են զոհվել` Թորոյան Հայկ, Ղարիբյան Հրանտ, Գագիկը` 4-րդ գումարտակի վարորդը, և նման այլ անուններ, որոնք ես չեմ իմանա: Ես սա ասում եմ մեկ զորամասի, մեկ պաշտպանական շրջանի մասով:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր:
Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու:
Մայիսի 5֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը զարմացած է լրատվամիջոցների տարածած այն լուրերից, թե իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահանջ կա, որ մանդատը վայր դնի:
2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 155 հազար 370:
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։