Բաժիններ՝

Հակաբիոտիկները վտանգավոր են կորոնավիրուսի դեմ բուժման համար․ Եվգենի Կոմարովսկի

Բժիշկ, հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսի դեմ բուժման համար վտանգավոր հակաբիոտիկների կիրառությունը։ «Հավաստիացումներն այն մասին, որ վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ հակաբիոտիկները կարող են օգնել, մեծագույն միֆերից մեկն է, որ կա մեր բժշկության մեջ»,- նշում է բժիշկ Կոմարովսկին։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, բժիշկը հայտնել է, որ հակաբիոտիկների պրոֆիլակտիկ կիրառությունը ավելացնում է բակտերիալ բարդությունների հավանականությունը հիվանդության ժամանակ, ուստի խորհուրդ չի տրվում առանց հատուկ կարիքի հակաբիոտիկային պրեպարատներ ընդունել։

Հակաբիոտիկները ընդունումից պետք է զերծ մնալ նաև ինքնաբուժության ժամանակ։ Պատճառն այն է, որ ցանկացած հակաբիոտիկ իր բնութագրիչն ունի և կարևոր է տեղյակ լիներ դրանց և այլ դեղերի համատեղելիությունը՝ նախքան այն կիրառել սկսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս