Նոր Հայաստանն ու նրա հեղափոխական առաջընթացը

Համացանցի հայկական տիրույթում բավականին արձագանք գտավ մի գրառում, որին իշխող կուսակցության հանդեպ իմ քննադատական հայացքները հաշվի առնելով` խնդրեց արձագանքել ընկերս: Գրառման մեջ քննարկվում էին նոր հայկական կառավարության առավել նշանակալից ձեռքբերումները անցնող 2 տարիներին:

Առավել նշանակալից օբյեկտների ու նախագծերի թվում նշված էր Երևանի նոր ՋԷԿ-ի գործարկումը, Ջրվեժում ինժեներային քաղաքի հիմնումը, Երևանի մեծ տեխնոլոգիական կոմպլեքսի, «Թումո» տեխնոպարկի, արևային խոշոր էլեկտրակայանի հիմնարկեքն ու շատ այլ բաներ:

Այդ ցուցակին մի հայացք նետելով էլ, սակայն, պարզ էր դառնում, որ այն կազմված էր նախորդ կառավարությունների ձեռքբերումներից:

Դիտարկենք հերթով:

Դիլիջանի ինժեներային քաղաքը

Այն առաջին անգամ ներկայացվել է 2016թ. և պաշտոնապես ազդարարվել 2017թ. հունիսին էկոնոմիկայի նախարարի կողմից: Առաջին գրասենյակներն այնտեղ բացվել են 2017թ. աշնանը:

«Թումո» տեխնոպարկ

Տեխնոպարկն առաջին հետաքրքիր նախաձեռնություններից էր, որի մասին «Թումոն» հայտարարել էր դեռ 2018թ փետրվարի 20-ին:

Երևանի ՋԷԿ

Երևանի ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը կնքվել է 2017թ. առաջին եռամսյակում, իսկ նախագիծը գործարկվել է 2018թ. առաջին եռամսյակում: Իշխանափոխությունից հետո համաձայնագիրը հանկարծակի և միակողմանի կերպով չեղարկվեց նոր կառավարության կողմից: Անկասկած, այս գործողություններն աննկատ չեն մնա եվրոպացի ներդրողների կողմից` հաշվի առնելով, որ Renco-ն Եվրոպական միությունում առավել հայտնի ներդրող է Հայաստանում:

Նոր տրանսպորտային համակարգ

Գրառման հեղինակը հիշատակում է այն մասին, որ նոր տրանսպորտային համակարգը ներդրվեց Էջմիածին սուրբ քաղաքում, սակայն չի հիշում այն մասին, որ երկրի և, մասնավորապես, Երևանի հնացած և քաոտիկ տրանսպորտային համակարգերն ընդհանուր առմամբ ենթադրվում էր ամբողջովին փոխարինել` սկսած 2018թ.:

Սպասվում էր, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ ամենացածր վարկանիշով հասարակական տրանսպորտից անցում կկատարի ամենատպավորիչ համակարգերից մեկին:

Բնականաբար, որպեսզի դա տեղի ունենար, կառավարությունը պետք է բարձրացներ ուղևորավճարը:
Ցավոք, նոր իշխանությունները, ովքեր իրենց վարկանիշը բարձրացրել էին ուղևորավարձերի բարձրացման դեմ անպատասխանատու բողոքի ակցիաներով 2013թ., չկարողացան անցկացնել իրենց կողմից երբեմնի քննադատված ակցիան, որքան էլ որ այն անհրաժեշտ ու օգտակար չլիներ:

Արևային էլեկտրակայաններ

2017թ. մարտի 24-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց ԱՄԷ-ի կողմից 100 միլիոն դոլարի ներդրումների մասին` ուղղված Հայաստանում արևային էլեկտրակայանի կառուցմանը: 2017թ. մարտի 30-ին դրան հետևեց ԱՄԷ-ի` արդեն 150 միլիոն դոլարանոց ներդրումը քամու էներգիայի կայան կառուցելու համար: Երկու նախագծերին էլ նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄԷ:

2017թ. դեկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ տենդերը շահել է Arpi Solar ընկերությունը:

Նոր ձեռնարկություններ

Գրառման հեղինակը հիշատակում է Աբովյանի ադամանդ վերամշակող ձեռնարկության մասին, ուր աշխատում է 700 մարդ. Առինջի իտալական կերամիկա արտադրող գործարանը` 500 աշխատատեղերով, և 1000 աշխատատեղ ունեցող Alex Textile-ը:

Տպավորիչ է, սակայն պետք է նկատի ունենալ, որ առաջին երկու նախաձեռնությունները Գագիկ Ծառուկյանինն են, իսկ վերջինը` Սամվել Ալեքսանյանինը, և դրանք բոլորն էլ պլանավորվել ու իրականացվել են իշխանափոխությունից շատ առաջ:

Հաջորդիվ հիշատակված 4 ձեռնարկությունների պարագայում ևս պատմությունը նույնն է: Դրանցից ամենախոշորը Մարալիկի տեքստիլ-բամբակյա իրերի ֆաբրիկան է` 150 աշխատատեղով: Այն պատկանում է սփյուռքահայ Վարդան Սրմաքեշին:

Ի դեպ, նույն Վարդան Սրմաքեշն իշխանափոխությունից հետո հայտարարեց, որ իր սոցցանցային էջը հարձակման է ենթարկվել կառավարության կողմնակիցների կողմից այն բանից հետո, երբ ինքը գրառում է կատարել` իր հարգանքն արտահայտելով Սերժ Սարգսյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ, եթե նույնիսկ իր էջը հեռացվի, բոլորը պետք է իմանան, որ իր համար Սերժ Սարգսյանը մնում է՝ որպես իսկական պետական գործիչ, և, որ անմիտ քայլերի փոխարեն՝ կառավարությունը Երևանի քաղաքապետի ավելի լավ թեկնածու պետք է գտնի, քան դերասանն է: Մի քանի րոպե անց Ֆեյսբուքի նրա էջը հեռացվեց:

Ryanair և Wizz Air

Գրառման հեղինակի կողմից հիշատկված ևս մեկ ձեռքբերում է ներկայացվում իշխող վերնախավի հերթական ֆավորիտը` Հայաստան Ryanair լոուքոսթերի մուտքը: Թեպետ հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարեց, որ Ryanair-ը նմանօրինակ առաջարկություն արել էր Սերժ Սարգսյանին, բայց վերջինս հրաժարվել էր, քանի որ այն տնտեսապես իմաստազուրկ էր:

Վերջինս հայտարարել էր նաև, որ այստեղ խնդիրը բոլորվին էլ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի` այդ ավիաընկերությանը համոզելը չէր: Բանն այն է, որ այդ ավիաընկերության համար հանվեցին օդանավակայանային բոլոր ծախսերը, որ վերջիններս համաձայնեն Հայաստան թռչել:

Սակայն դրանից որոշ ժամանակ անց ՔԱԿ վերաբերյալ բոլոր խելամիտ տարաձայնությունները դադարեցին այն ապշեցնող նորության գալով, որ Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունն արգելել է 2 հայկական ավիաընկերությունների Եվրոպա թռչել:

Դրանից ևս 3 ամիս անց, երբ արդեն լրջորեն շրջանառության մեջ էր դրված Ryanair-ի գովազդային արշավը, Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն նախազգուշացվեց այն մասին, որ ինքն էլ է մոտ վերոնշյալ հեռանկարին: Այս նորությունը հատկապես քննադատության արժանացավ, քանի որ 2015թ. նույն ԻԿԱՕ-ն Հայաստանին հարաբերականորեն բարձր միավորներ էր տվել` 100-ից՝ 80:

Տաթևիկ Ռևազյանն ի պատասխան՝ մեղքը բարդեց ՔԱԿ աշխատակազմի վրա` հայտարարելով, որ իրեն չեն ասել, որ վիճակն այդքան վատ է:

Հարկերի հավաքագրում և տնտեսական ցուցանիշներ

Ինչ վերաբերում է հեղինակի կողմից հիշատակված տնտեսական և հարկային ցուցանիշներին, առաջարկում եմ ծանոթանալ ստորև բերված հոդվածներին`

http://armeniannation.org/tax-reform/

http://armeniannation.org/doubts-about-the-authenticity-of-armenian-statistics/:

Այլ կարևոր նշանակության իրադարձություններ

Ոչ, 350 կմ ճանապարհ չի կառուցվել: Ոչ 2019-ին, ոչ մեկ տարի դրանից առաջ, ոչ էլ երբևէ: Հեղինակը պարզապես կրկնում է իշխող կուսակցության առավել սիրելի ստահոդ պնդումը: Հնարավոր է, 350 կմ ճանապարհ վերանորոգվել է, և, բնականաբար, այդ թիվն ավելի բարձր է եղել, քան նախորդ տարիներին, ինչպես և ամեն տարի հարկային ու մաքսային հավաքագրումների աճի հետ մեկտեղ՝ ավելի շատ ճանապարհներ են վերանորոգվել, քան նախորդ տարի: Բայց 350 կմ ճանապարհ չի կառուցվել:

Եվ վերջապես, որքան էլ գայթակղիչ լինի կոռուպցիայի վերաբերյալ ցանկացած հայտարարությանը պատասխանելը, պետք է ասեմ, որ ես տարօրինակ եմ համարում, որ ինչ-որ մեկը հպարտանում է` տիրաժավորելով պետական դավաճանության ցցուն և անվիճարկելի ակտը, երբ անանոթ ինքնագովազդի համար Զինված ուժերի բարի համբավը ցեխոտում են: Երբ կասկած են հայտնում, որ սնունդն ու զենքերը գողացվել են բանակից, երբ բանակի անունն ու պատիվն անարդարացիորեն գետնով են տրվել հանուն անպատիվ մարդու քաղաքական ճակատագրի առաջընթացի:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Աղբյուրը՝ pandukht.livejournal.com

Տեսանյութեր

Լրահոս