Բաժիններ՝

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Այսօր Ավստրալիան հատկացնում է 352 միլիոն ավստրալական դոլար (227 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերին աջակցելու, պատվաստանյութ գտնելու համար: Մենք հատկացնում են 15 միլիոն ավստրալական դոլար (9.7 միլիոն ԱՄՆ դոլար) պատվաստանյութի մշակման, նորարարության, ախտորոշման համար»,-նշել է նա:

Դրանից բացի՝ վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան կհատկացնի ևս 337 միլիոն ավստրալական դոլար (217 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի հետ կապված գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, որոնք ուղղված են պատվաստանյութերին, ախտորոշմանը, թերապիային, շնչառական վարակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս