Բաժիններ՝

Որո՞նք են 2019-ին նորածիններին տրված ամենատարածված անունները

Նորածիններին հաճախ տրվող անունների շրջանակը վերջին տարիներին մեծ փոփոխության չի ենթարկվել: Ըստ Վիճակագրական կոմիտեի 2020-ի մարտի 30-ին ամփոփած տվյալների՝ 2019-ի ընթացքում տղաներին ամենահաճախ տրվող անունը Դավիթն է (1403), աղջիկներինը՝ Նարեն (686): Վիճակագրությունը նույնն էր նաև 2018-ին:

Նորածին աղջիկներին ամենահաճախ տրվող անունների առաջին հնգյակում են՝ Մարիա, Արփի, Եվա, Մանե անունները, տղաների ամենատարածված անունների հնգյակում են նաև՝ Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան անունները:

Ծնելիությունը 2015-ից անկում է ապրում, սակայն անկման տեմպն աստիճանաբար նվազում է: Օրինակ՝ 2018-ին 2017-ի համեմատ՝ մոտ 1100-ով քիչ երեխա է ծնվել: 2018-ի համեմատ՝ 2019-ին մոտ 500-ով քիչ երեխա է ծնվել՝ 36.041, որից 17.128-ը՝ աղջիկ, 18.913-ը՝ տղա:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի ընթացքում որդեգրման ենթակա 64 երեխայից որդեգրվել է 19-ը, նրանցից 9-ն են աղջիկ: Վիճակագրական կոմիտեն 2019-ին ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը դեռ չի ամփոփել, սակայն 2018-ին գրանցված 14.822 ամուսնություններից 3820-ն ավարտվել են բաժանությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս