Բաժիններ՝

Մանկապարտեզների փոխարեն՝ դայակի ծառայություննե՞ր. ինչպե՞ս է լուծվելու մանկապարտեզային տարիքի երեխա ունեցող աշխատող ծնողների հարցը

Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ահազանգում են՝ մայիսի 4-ից մի շարք տնտեսական ոլորտներում սահմանափակումների վերացումից հետո իրենք պետք է գնան  աշխատանքի, մինչդեռ  մանկապարտեզները փակ են: Երեխաներին տանը մենակ թողնել չեն կարող, տատիկ-պապիկներն էլ ռիսկային տարիքում են: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարգավորվելու մանկապարտեզային տարիքի երեխա ունեցող աշխատող ծնողների հարցը:

«Մանկապարտեզները դեռ փակ կլինեն, ռիսկը մեծ է: Բայց մայիսի 4-ից դայակների գործունեության ոլորտն է բացվել: Սա որոշակիորեն այդ խնդրին կարող է լուծում տալ, ամբողջական չէ, բայց որոշակի լուծում կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Հունանյանը:

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ Հայաստանում դայակ վարձելու համար մեկ ժամի դիմաց միջինում անհրաժեշտ է վճարել 500-1500 դրամ, այսինքն՝ ժամը 09:00-18:00-ը դայակ վարձելու համար ծնողը պետք է վճարի օրական միջինում 4500-5000 դրամ, որոշ դեպքերում՝ նաև ավելի շատ, նայած, թե ի՞նչ հավելյալ ծառայություններ է մատուցելու դայակը: Անկախ գներից ու, արտակարգ դրությամբ պայմանավորված, դրանց հնարավոր անկումից՝ կարելի է ենթադրել, որ մոտ երկու ամիս արտակարգ դրության պայմաններում չաշխատած ծնողները դժվար թե կարողանան իրենց նման «շռայլություն» թույլ տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս